Լուրեր |
«Artemis II»-ը ԱՄՆ լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։
Միացյալ Նահանգները սկսել է «Artemis II» առաքելությունը, որով շուրջ կես դար անց կրկին իրականացվում է անձնակազմով թռիչք դեպի Լուսին։
BBC-ի հաղորդմամբ՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից մեկնարկել է «Orion» տիեզերանավը՝ չորս տիեզերագնացներով։
Առաքելության շրջանակում անձնակազմը նախատեսվում է շուրջ 10 օր անցկացնել՝ պտտվելով Լուսնի շուրջ, առանց մակերեսին վայրէջք կատարելու։
«Artemis II»-ը ԱՄՆ լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Ծրագրի առաջին փուլը՝ «Artemis I»-ը, իրականացվել էր 2022 թվականին՝ անօդաչու փորձնական թռիչքով։
Ծրագրի հաջորդ փուլը՝ «Artemis III»-ը, նախատեսում է մարդկանց վայրէջք Լուսնի վրա։
NASA-ն «Artemis» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով վերականգնել Լուսնի հետազոտությունները և ստեղծել ենթակառուցվածք՝ հետագա խոր տիեզերական առաքելությունների, այդ թվում՝ դեպի Մարս թռիչքների համար։