Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց

Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա Աբովյան ՔԿՀ-ում է։ Այս մասին ահազանգում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը հայտնել է, որ Դավիթին դարձյալ հիվանդանոց են տեղափոխել՝ այս անգամ Աբովյան ԲԿ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի գործով 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, թեև տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, պաշտպանության կողմը պնդում է, որ տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա անգամ ուշագնաց է եղել «Արմավիր» ՔԿՀ չհասած, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։ Այսօր հայտնի դարձավ, որ տղային տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ՝ «Աբովյան», որտեղ պահվում են անչափահասները և կանայք։

Նշենք, որ Դավիթ Մինասյանն ընդամենը 2-3 ամիս առաջ է դարձել 18 տարեկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment