Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը

Քաղաքականություն

03.04.2026 | 09:55

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի 2-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնության համար։

Ալիևը նշել է, որ Իրանին մարդասիրական օգնությունը կշարունակվի և ընդգծել է, որ շուտով օգնության ևս մեկ խմբաքանակ կուղարկվի։

Նա նաև մտահոգություն է հայտնել Իրանում իրավիճակի սրման կապակցությամբ և ցավակցություն հայտնել Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահը նաև հույս է հայտնել, որ հակամարտությունը արագ կավարտվի։ Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment