«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։
Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ ՔՊ-ականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել, խոսել «հիբրիդային պատերազմի» եւ երաշխավորից ազատվելուց հետո «պետություն ձեռք բերելու մասին», բայց Ռուսաստանի հետ էլ «սիլիբիլի» անել:
Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ եւ մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի եւ Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ՝ ապարդյուն։ Իսկ նախօրեին Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ով էլ լինի ՀՀ իշխանություն, իրենք աշխատելու են նրա հետ։
դիտվել է 411 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը