Իրանի ավերված օբյեկտները կվերականգնվեն, իսկ ԱՄՆ-ի համար հեղինակության վնասն անշրջելի է․ Արաղչի

Իրանը պատասխանել է քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածներին։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական կառույցներին, այդ թվում՝ կիսակառույց կամուրջներին հարվածելը չի ստիպի իրանցիներին հանձնվել:

Նրա խոսքով՝ ավերված օբյեկտներն էլ ավելի ամուր կվերականգնվեն, իսկ ԱՄՆ-ի համար հեղինակության վնասն անշրջելի է:

Արաղչին նաև նշել է․

«Կա նկատելի տարբերություն ներկայիս և քարե դարերի միջև. այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արդյունահանում չկար։

Արդյոք ԱՄՆ նախագահը և նրան իշխանության բերած ամերիկացիները վստա՞հ են, որ ցանկանում են ժամանակը հետ շրջել»։

Leave a comment