ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ռուսաստանն ու Ուկրաինան աշխատանքներ են տանում Զատկի նախօրեին գերիների հերթական փոխանակման նախապատրաստման ուղղությամբ, հայտնել Է ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
Հանձնակատարը հավելել է, որ կա պայմանավորվածություն, որ ռազմագերիները կարողանան նշել Ուղղափառ տոնը․ և Ռուսաստանում, և Ուկրաինայում նրանք կստանան Զատկի տորթեր և քահանայի հետ հանդիպելու հնարավորություն։