Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով $30 միլիոնի չափով վարկավորում։
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ $300 միլիոնի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։
Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան եւ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդն օրերս հանդիսավոր արարողությամբ գործակցության պայմանագիր են կնքել՝ հաստատելով, որ հայաստանյան ֆինանսական համակարգն ունի բավարար վստահություն եւ պրոֆեսիոնալիզմ համատեղ ուժերով խոշորածավալ ու ռազմավարական ծրագրեր սպասարկելու համար։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։
«Բանկի տեսակետից այս ներդրումը ոչ միայն բիզնես ներդրում է բանկի զարգացման ու աճի տեսակետից, այլեւ մեզ համար կարեւոր ներդրում է Հայաստանում, Հայաստանի զարգացման ֆունդամենտալ փոփոխությունների եւ երկարաժամյա հեռանկարի համար: Մենք ուրախ ենք եւ հպարտ, որ Ֆասթ Բանկը մասնակցում է նմանատիպ սինդիկացված ֆինանսավորմանը», – նշել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
«Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական եւ ԱԲ տվյալների մշակման կենտրոնը՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ եւ հաջորդ սերնդի նորարարությունների կարեւոր հանգույց։
Ֆասթ Բանկի մասնակցությունն այս նախագծին արտացոլում է բանկի հանձնառությունը՝ լինելու ժամանակակից ֆինանսական լուծումների կենտրոնում եւ իր նպաստը բերելու երկրի տնտեսության զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։