Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.04.2026 | 19:48

«Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական գործընթացներին, Հայաստանը դեմոկրատական երկիր է ու մեզ մոտ միշտ կան քաղաքական գործընթացներ»,-  այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Նա  նշել է, որ Հայաստանում  սոցիալական ցանցերը 100 տոկոսով ազատ են՝ հավելելով, որ երկրում «որևէ սահմանափակում չկա»։

Անդրադառնալով Պուտինի դիտարկմանը ՌԴ անձնագիր ունեցողների՝ ՀՀ-ում քաղաքական գործընթացներին մասնակցելու մասով, Փաաշինյանը նշել է, որ երկրի վարչապետը ընտրվում է  խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ ընտրվելու իրավունք ունեն  միայն հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները։

«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ռուսական անձնագիր ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածուներ», -ասել է Փաշինյանը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը կամրապնդվեն։ Հայ-ռուսական  հարաբերությունները նույնպես կշարունակեն դինամիկ զարգանալ ընտրություններից հետո։

Թարգմանությունը `Էմմա Չոբանյանի

Leave a comment