https://arm.sputniknews.ru/20260401/hajastani-ev-rd-i-haraberutjunnery-sharunakum-en-karevvor-mnal-erevani-hamar-pashinjan-100507114.html
Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար. Փաշինյան
Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորել է նման հանդիպումները՝ նկատելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T19:19+0400
2026-04-01T19:19+0400
2026-04-01T19:19+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100507826_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe5837b55fd393dc6d08d40926e452a8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատված։ Երևանի համար դրանք ունեն կարևոր նշանակություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ, քանի որ այդ կապերը խորն են և քննարկման ենթակա չեն։ Բացի այդ, վարչապետը մատնանշել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-հայկական բանակցություններից հետո երկու ղեկավարները շփումները կշարունակեն «դեմ առ դեմ» ձևաչափով աշխատանքային նախաճաշի շուրջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100507826_2:0:1445:1082_1920x0_80_0_0_46c4e0669b9cb1c4e639809bb8a0b1de.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կարևորել է նման հանդիպումները՝ նկատելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատված։ Երևանի համար դրանք ունեն կարևոր նշանակություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը դրական է անդրադառնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ. արդեն իրականացվում է ներմուծում երկաթուղով, և, հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսվի նաև արտահանումը։ Դա ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում», — ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ, քանի որ այդ կապերը խորն են և քննարկման ենթակա չեն։ Բացի այդ, վարչապետը մատնանշել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-հայկական բանակցություններից հետո երկու ղեկավարները շփումները կշարունակեն «դեմ առ դեմ» ձևաչափով աշխատանքային նախաճաշի շուրջ: