Դատավորը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։
Փաստաբան Հարութ Ակլունցը հայտնել է, որ դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել:
«Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան Հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:
Շնորհավորում եմ բոլորիս կամայականության դեմ իրավունքի հերթական հաղթանակի կապակցությամբ»,- նշել է փաստաբանը։