Տների վարձակալությունը, թե վաճառքի գները գնալով բարձրանում են․ Անդրանիկ Հարությունով

Տների վարձակալությունը, թե վաճառքի գները գնալով բարձրանում են․ Անդրանիկ Հարությունով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամեն տարի ստաբիլ թե՛ տների վարձակալությունը, թե՛ վաճառքի գները բարձրանում էր 10-15 տոկոս,  դրա համեմատ ներկայումս ավելի է թանկացել։ Այս մասին  Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:

Նա նշեց, որ վարձակալության գների զգալի աճը պայմանավորված է մի շարք տնտեսական և սոցիալական գործոններով․ մասնավորապես պահանջարկի աճը, ներգաղթի ակտիվացումը և կենտրոնական շրջաններում առաջարկի սահմանափակ լինելը հանգեցրել են նրան, որ վարձավճարները հատկապես քաղաքներում դարձել են ավելի բարձր և հաճախ անհասանելի միջին եկամուտ ունեցող քաղաքացիների համար։ Բացի այդ, նա նկատեց, որ կարճաժամկետ վարձակալությունների տարածումը ևս նպաստում է գների բարձրացմանը, քանի որ շատ սեփականատերեր նախընտրում են ավելի եկամտաբեր տարբերակներ։

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ հաշվի առնելով, որ ներկայումս եկամտահարկի օրենքը գործում է Երևանից դուրս, այն քաղաքները, որոնք որ ավելի տուրիստական են կամ երևանամերձ են, այդ տարածքներում վաճառքը ակտիվացել է, օրինակ՝ Կոտայքի, Արմավիրի մարզերում։

«Միևնույն ժամանակ, մարզերում նկատվում է այլ հետաքրքիր միտում մարդիկ ավելի հաճախ են մտածում բնակարան կամ տուն գնելու մասին՝ օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Այս պետական գործիքը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկով տուն ձեռք բերող քաղաքացիներին վերադարձնել վճարված եկամտահարկի մի մասը, ինչը զգալիորեն թեթևացնում է ֆինանսական բեռը։ Արդյունքում, հատկապես երիտասարդ ընտանիքները սկսում են ավելի ակտիվորեն դիտարկել մարզերում բնակարան գնելու տարբերակը, քանի որ այնտեղ գները համեմատաբար մատչելի են, իսկ պետական աջակցությունը՝ ավելի զգալի»,-ասաց նա։

Մասնագետն ասաց, որ այս երկու միտումների համադրությունը՝ քաղաքներում վարձակալության գների աճը և մարզերում բնակարան ձեռք բերելու խթանումը, աստիճանաբար ձևավորում է նոր պատկեր անշարժ գույքի շուկայում։ Նա ասաց,․ որ քաղաքներից դեպի մարզեր հետաքրքրության աճը կարող է երկարաժամկետ հեռանկարում նպաստել մարզերի զարգացմանը, բնակչության հավասարակշռված բաշխմանը և բնակարանային պայմանների բարելավմանը։

Leave a comment