18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել

18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, բողոքն արդեն մուտք է եղել դատարան: Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ դատարանը քննում է Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթարկել երիտասարդներին։ Ըստ ՔԿ-ի՝ Դավիթ Մինասյանը մեղադրվում է «խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու մեջ»:

Հասմիկ Սարգսյան

Leave a comment