Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Խերսոնի մարզում գտնվող տներին և չգործող դպրոցի շենքին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Վելիկիե Կոպանիում, Մալայա Լեպետիխայում և Տավրիյսկում անօդաչուների հարվածներից բնակելի տներ են վնասվել։ Տուժածներ չկան։ Վելիկայա Լեպետիխա քաղաքային շրջանի Եկատերինովկա բնակավայրում չգործող դպրոցի շենք է վնասվել», – գրել է Սալդոն Max-ում։
Բացի այդ, նրա խոսքով, Կախովկայում անօդաչուի հարվածից գազաբաշխիչ կայան է վնասվել, իսկ Պոդլեսնոյե գյուղի շրջանում, ինչպես նաև Կնյազե-Գրիգորևկայում և Նովայա Կախովկայում թեթև մարդատար մեքենաներ են վնասվել։