Սամվել Կարապետյանը միակն է, ով ՀՀ-ի համար խաղաղության պայմանագիր ստորագրելու երաշխավորներ կապահովվի

Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության հարցում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար երաշխավորներ պետք չեն, վկայի ստորագրությունը բավարար է։ Այսինքն՝ մեր պետության եւ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշվի վկայի ստորագրությա՞մբ, այն էլ այպնիսի պետության հետ պայմանագիր կնքելու դեպքում, որը իր նպատակները չի փոխել Հայաստանի հանդեպ։ Այդ մասին նշե;լ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը․

«Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը խաղաղության հետ կապ չունի, այն չի բխում ՀՀ շահերից․ կրակոցների բացակայությունը խաղաղություն չի, առանց երաշխավորի խաղաղությունը հերթական թակարդն է։ Սամվել Կարապետյանը միակն է, ով ՀՀ-ի համար կարող է ապահովել մի քանի երաշխավորներ։ Ուժեղ Հայաստանում այլևս թույլ չենք լինի»,- հավելել է նա։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

 

Leave a comment