«Էլ Գարդեն» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)

Կասեցվել է «Էլ Գարդեն» ռեստորանի արտադրական գործունեությունը․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 




Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: 




Այսպես՝


  • սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, 


  • խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, հնարավոր չի եղել դրանց լվացումը և ախտահանումը, 


  • առաստաղները եղել են ոչ ապահով, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, 


  • սննդամթերք կտրատելու սեղանի աշխատանքային մակերևույթը եղել է վնասված, պատրաստված չի եղել հարթ և մաքրվող նյութերից։ 

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել պահանջվող նորմերին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: 


Leave a comment