ՌԴ–ն ՀՀ–ին նոր ատոմակայանի համար առավել բարենպաստ առաջարկներ կանի. «Ռոսատոմի» տնօրեն

https://arm.sputniknews.ru/20260401/rdn-hhin-nvor-atvomakajani-hamar-aravel-barenpast-arajarkner-kani-rvosatvomi-tnoren-100513457.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_9130961eb399f0796f13217f0ad1b69f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)

Բաժանորդագրվել

Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ տարբեր՝ խոշոր, միջին և փոքր էներգաբլոկների մասով ռուսական կողմը բազմիցս առաջարկներ է արել։ Վերջնական որոշումը պետք է կայացնի հայկական կողմը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին առավելագույն հարմար պայմաններն առաջարկել նոր ատոմակայանի կառուցման համար: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպումից առաջ։

Լիխաչովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կարող է հստակեցվել Հայաստանի կառավարության կոնկրետ հարցումների ցանկը։

«Ես ոչ միայն կարծում եմ, այլ միանգամայն վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից կարվեն առավել հարմար առաջարկներ, քանի որ մեզ կապում է տասնամյակների կառուցողական համագործակցությունը», – նշել է Լիխաչովը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը 1970-ականների վերջերից կարողություններ ունի խաղաղ ատոմի ոլորտում, և այդ ներուժը պետք է պահպանել: Նրա կարծիքով` առանց ատոմային էներգետիկայի զարգացման անհնար է ապահովել երկրի էներգետիկ անկախությունը, ընդ որում, հենց ռուսական լուծումները կարող են մոտ ապագայում պահանջված լինել:

Լիխաչովը հիշեցրել է, որ «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացվող արդիականացման արդյունքում գործող ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը: Սակայն դրանից հետո կայանի ռեսուրսը հավանաբար կսպառվի, ուստի առաջիկա 10 տարում կպահանջվի նոր ԱԷԿ-ի կառուցում, որը կապահովի էլեկտրաէներգիայի բազային արտադրություն:

ՀՀ–ն նոր ատոմակայան կառուցելու հարցում շահավետ առաջարկ է փնտրում. Փաշինյանը` Պուտինին

Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս առաջարկներ է արել Հայաստանին՝ մեծ հզորության էներգաբլոկներից մինչև միջին և փոքր լուծումներ:

«Այդ տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու դժվարությունները, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի պատվիրատուն», – ընդգծել է նա:

Լիխաչովը նաև նշել է, որ ատոմային էներգետիկայի թեման կարող է դառնալ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը:

«Սա հարց է, որը քննարկվում է ինչպես քաղաքական հարթակներում, այնպես էլ կենցաղային մակարդակում, թե ինչպես է ապահովվելու Հայաստանի էներգետիկ անկախությունը», – ասել է նա:

Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։

2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Փաշինյանը մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների թեման քննարկել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի հետ
Հավելենք, որ 2026թ–ի փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։

Leave a comment