https://arm.sputniknews.ru/20260401/irany-ksharunaki-dimakajel-amn-i-ev-israjeli-agresiajin-khamenei-100514635.html
Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Խամենեի
Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Խամենեի
Sputnik Արմենիա
Թրամփն այսօր հայտարարել էր, թե հրադադարի խնդրանք է ստացվել Իրանից։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T21:32+0400
2026-04-01T21:32+0400
2026-04-01T21:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
սեյեդ մոջթաբա խամենեի
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100514804_0:0:1500:844_1920x0_80_0_0_2e8de25c8da2aa0dd719b969846b2899.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային։ Այս մասին իր X-ի էջում երկար ժամանակ անց առաջին անգամ գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։Համանման հայտարարություն էր ավելի վաղ արել Իրանի արտգործնախարարությունը, նշելով, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր առաջնորդը «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից իբր հրադադարի խնդրանք է ստացվել։ Թրամփն ընդգծել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հրադադարը դիտարկել միայն այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը բաց և ազատ կլինի նավագնացության համար։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100514804_78:0:1411:1000_1920x0_80_0_0_f43d03363d6c437d7f10c5e2e50ecb2b.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, ամն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, ամն, իսրայել, պատերազմ
Թրամփն այսօր հայտարարել էր, թե հրադադարի խնդրանք է ստացվել Իրանից։