«Այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը մեր երկրին լավ տեղ չի տանելու»,- 18-ամյա Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նա ընդգծել է, որ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, չի զբաղվում, փառահեղ աշակերտ է, ամբողջ դպրոցն է հպարտանում Դավիթով։
«Դավիթին այսօր զրկեցին միջնակարգ դպրոցը ավարտելու հնարավորությունից։ Երկու ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու, ո՞ւմ խղճին է մնացել սա»,- բարկացած ասել է փաստաբանը։