Եվրոպական առաջատար Commerzbank-ը IDBank-ին շնորհել է STP Excellence Award 2025 որակի գերազանցության մրցանակը՝ 2025 թվականի ընթացքում առեւտրային վճարումների եւ ֆինանսական հաստատությունների փոխանցումների կատարման գործում ցուցաբերած բարձր որակի համար։
Commerzbank-ից նշում են, որ այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների։
«IDBank-ը մշտապես ձգտում է իր հաճախորդներին մատուցել լավագույն ծառայությունները եւ առաջարկել ժամանակակից ու նորարար լուծումներ։ Ուրախ ենք, որ այս մրցանակը եւս մեկ անգամ արտացոլում է բանկի կողմից վճարումների եւ փոխանցումների ոլորտում ապահովվող բարձր որակը, եւ մեր հետեւողական աշխատանքը գնահատվում է նաեւ միջազգային գործընկերների կողմից», – հայտնում են բանկից։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: