Դատավոր Արման Հովհաննիսյանը պարտավորեցրել է վերացնել Հայկազուն սրբազանի իրավունքի խախտումը. փաստաբան

Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել: Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է փաստաբան Հարութ Ակլունցը; 

«Շնորհավորում եմ բոլորիս կամայականության դեմ իրավունքի հերթական հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Ակլունցը։

Leave a comment