Վլադիմիր Զելենսկին պետք է արդեն այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է երկու ամսվան, այստեղ խոսքը երկու ամսվա մասին չէ։ Զելենսկին արդեն այսօր պետք է որոշում կայացնի, որպեսզի ուկրաինական զորքերը լքեն Դոնբասի տարածքը»,- նշել է Պեսկովը։ «Դա բազմիցս ասվել է։ Տեսականորեն, Զելենսկին դեռ երեկ պետք է նման որոշում կայացներ»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանը բանակցությունների շրջանակներում Ուկրաինայից պահանջել է երկու ամսվա ընթացքում զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կփոխվեն։