https://arm.sputniknews.ru/20260401/18amja-davit-minasjanin-hivandanvocic-krkin-teghapvokhum-en-armavir-qkh-pastaban-100491939.html
18–ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ. փաստաբան
18–ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ. փաստաբան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կրկին տեղափոխվում է «Արմավիր»… 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T15:54+0400
2026-04-01T15:54+0400
2026-04-01T16:00+0400
հայաստան
դավիթ մինասյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_db85e64f74aa9864b2b7a4ac69846655.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կրկին տեղափոխվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստբան Վարդուհի ԷլբակյանըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ Որոշ ժամանակ անց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ տղան, քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ Մեկ ուրիշն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այսօր երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_125cce8b66cc057cde8bf06a70254a4d.jpg.webp
հայաստան, դավիթ մինասյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց
հայաստան, դավիթ մինասյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց