23.01.26 | 10:43
Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունը արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։ Մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։ «2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետը: