https://arm.sputniknews.ru/20260401/aram-a-katvoghikvosn-u-libanani-nakhagahy-qnnarkel-en-erkrum-tirvogh-iravitshaky-100486509.html
Արամ Ա կաթողիկոսն ու Լիբանանի նախագահը քննարկել են երկրում տիրող իրավիճակը
Արամ Ա կաթողիկոսն ու Լիբանանի նախագահը քննարկել են երկրում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը խոսել է ազգային համախմբման անհրաժեշտության մասին։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T14:12+0400
2026-04-01T14:12+0400
2026-04-01T14:13+0400
արամ առաջին կաթողիկոս
լիբանան
ժոզեֆ աուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100480407_0:8:1280:728_1920x0_80_0_0_b1586e8fe7a45070ffe5cff50f576ef2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։«Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն և հրամայական է, մանավանդ ճակատագրական այս պահին: Հավատում ենք, որ սա է յուրաքանչյուր լիբանանցու մոտեցումը: Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից և համախմբվել մեր հայրենիքի գերագույն ու միասնական շահերի շուրջ»,– ասել է Կիլիկիո կաթողիկոսը։Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա:Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100480407_84:0:1220:852_1920x0_80_0_0_2073e778c099e706a4187d689a10bf97.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, ժոզեֆ աուն
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, ժոզեֆ աուն
14:12 01.04.2026 (Թարմացված է: 14:13 01.04.2026)
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը խոսել է ազգային համախմբման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին հայտնում է
կաթողիկոսության մամուլի գրասենյակը։
«Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն և հրամայական է, մանավանդ ճակատագրական այս պահին: Հավատում ենք, որ սա է յուրաքանչյուր լիբանանցու մոտեցումը: Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից և համախմբվել մեր հայրենիքի գերագույն ու միասնական շահերի շուրջ»,– ասել է Կիլիկիո կաթողիկոսը։
Նա դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա:
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին
պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։