ԱՄՆ-ն երկարաձգել է Ղազախստանի տարածքով Չինաստան ռուսական նավթի տարանցման լիցենզիան մինչև 2027-ի մարտ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկարաձգել է Ղազախստանի տարածքով Չինաստան ռուսական նավթի տարանցման լիցենզիայի ժամկետը մինչև 2027 թվականի մարտի 19-ը: «Ինտերֆաքս»-ին այս հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունում։

«Բանակցությունների արդյունքներով ռուսական նավթի տարանցումը դեպի ՉԺՀ իրականացնելու լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի մարտի 19-ը»:

Ներկայում ռուսական նավթի տարանցումը դեպի ՉԺՀ շարունակվում է՝ պատժամիջոցներով նախատեսված բացառությունների հիման վրա:

«Իրավիճակը գտնվում է մշտական մոնիթորինգի տակ», – վստահեցրել են նախարարությունից։

Ղազախստանը տարեկան տեղափոխում է 10 մլն տոննա ռուսական նավթ դեպի ՉԺՀ՝ մինչև 2034 թվականը գործող միջկառավարական համաձայնագրի համաձայն։ Ներկայում Աստանան և Մոսկվան բանակցություններ են վարում տարանցման ծավալը տարեկան մինչև 12.5 մլն տոննայի հասցնելու շուրջ։

Leave a comment