Ուժի մեջ է մտել 100 հազար դոլարից ավելի համարժեք կանխիկ ռուբլու՝ ԵԱՏՄ երկրներ արտահանման արգելքը

ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումներն այսօրվանից ուժի մեջ են մտել:

Ավելի վաղ համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթուղթը սահմանում է արգելք՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման նկատմամբ՝ ԿԲ-ի գործող փոխարժեքով 100 հազար դոլարին համարժեք գումարից սկսած։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ապրիլից չեն կարող արտահանել ռուսական արժույթը՝ անկախ գումարի չափից։

Բացառություն է նախատեսված՝ ՌԴ կառավարության կողմից սահմանված միջազգային օդանավակայաններով արտահանման դեպքում՝ որոշակի փաստաթղթերի առկայությամբ։

Քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան փաստաթուղթ, որը հաստատում է արժույթի փոխանակումը ռուբլու, կամ փաստաթուղթ՝ բանկոմատից կամ վճարային տերմինալից կանխիկ ռուբլու տրամադրման վերաբերյալ։ Եթե խոսքը վերաբերում է կանխիկ ձևով վարկերին կամ փոխառություններին, անհրաժեշտ կլինի վարկային կամ փոխառության պայմանագիր, ինչպես նաև ծախսային դրամարկղային օրդեր, որը տրված է ֆինանսական կազմակերպության կամ բանկի կողմից։

«Խոսքը պարտադիր հայտարարագրման մասին չէ, այլ կանխիկ ձևով նշանակալի գումարի ծագման պատշաճ հաստատման մասին», – ավելի վաղ նշել էր ֆինանսների նախարարությունը։

Միջազգային օդանավակայանների ցանկում, որոնց միջոցով կարող է իրականացվել միջոցների արտահանումը, ընդգրկվել է 17 օդային նավահանգիստ:

ԵԱՏՄ կազմում, բացի Ռուսաստանից, ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Leave a comment