Արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Միացյալ Արաբական Էմիրություններ

Երեւան: Մեդիամաքս: Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ) կամ տարանցիկ փոխադրումներ կատարել երկրի օդանավակայաններով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ուղեւորներին հայտնել է Emirates ավիաընկերությունը։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ընկերության կայքում նախազգուշացումը ցուցադրվում է այն օգտատերերին, ովքեր ցանկանում են ստուգել ԱՄԷ մուտքի պայմանները եւ «քաղաքացիություն» սյունակում լրացրել են «Իրան»։
Արգելքը չի տարածվում ԱՄԷ-ում «ոսկե վիզա» ունեցողների վրա՝ դա կացության հատուկ կարգավիճակ է, որը տրվում է խոշոր ներդրողներին եւ ձեռնարկատերերին։
ԱՄԷ իշխանությունները տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել, նշում է ՏԱՍՍ-ը։

Leave a comment