Բրիտանիան հրաժարվել է Խաղաղության խորհրդի անդամակցությունից

23.01.26 | 16:18






Բրիտանիան ձեռնպահ կմնա Թրամփի «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից «Պուտինի մասնակցության հետ կապված»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը հասկացրել է, որ Լոնդոնը մտահոգ է լայն լիազորություններից, որոնք հանձն է առնում խորհուրդը։ Նա «Խաղաղության խորհուրդը» բնութագրել է որպես «իրավաբանական պայմանագիր, որը շատ ավելի լայն հարցեր է բարձրացնում», քան նրա նախապես հայտարարված նպատակն էր՝ պատերազմի դադարեցումն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայի հատվածում։

Leave a comment