Իրանը հերքել է երկրի Գերագույն առաջնորդի առողջության վերաբերյալ ասեկոսեները, հաղորդում է Pars Today-ը։
««Հեղափոխության երկրորդ քայլ» խմբակցության ղեկավար Մոհսեն Զանգանեն հերքել է այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի առողջության մասին շրջանառվող ասեկոսեները։
Նա այդ գործողություններն անվանել է թշնամու ծրագիր՝ հուսահատության մթնոլորտ ստեղծելու համար։ Նա ընդգծել է, որ հեղափոխության Գերագույն առաջնորդը լիովին առողջ է և կառավարում է երկրի գործերը»,- նշում է գործակալությունը։