Հայաստանում կովերի և խոզերի գլխաքանակը 2025 թվականին նվազել է. վիճակագրական տվյալներ

https://arm.sputniknews.ru/20260331/hajastanum-kvoveri-ev-khvozeri-glkhaqanaky-2025-tvakanin-nvazel-e-vitshakagrakan-tvjalner-100451202.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44437266_26:0:1449:1067_1920x0_80_0_0_0b925d12e553034c5b0bf25324bfff20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կով, ոչխար, անասուն, հայաստան, հավ

կով, ոչխար, անասուն, հայաստան, հավ

Բաժանորդագրվել

Թռչնի և կովերի գլխաքանակը հատկապես նվազել է ֆերմերային տնտեսություններում, թեև բարձր մթերատու ցեղերի կովեր ավելի շատ են սկսել գնել։ Ոչխարների և թռչնի ընդհանուր գլխաքանակը աճել է։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ–ում 2025 թվականին նվազել է խոշոր եղջերավոր անասունների և խոզերի գլխաքանակը։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 475 800, 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 468 000։ Կովերի գլխաքանակը 201 300–ից նվազել է մինչև 187 300, խոզերի գլխաքանակը՝ 182 300–ից մինչև 168 800։ Ավելացել է ոչխարների գլխաքանակը` 668 400-ից մինչև 679 500, ինչպես նաև տնական թռչնինը` 4 մլն 675 900-ից մինչև 4 մլն 817 հազար։

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը զգալի նվազել է ֆերմերային տնտեսություններում՝ մոտավորապես 468 հազարից մինչև 459 հազար։ Սակայն արդյունաբերական ֆերմերային տնտեսություններում դրանց գլխաքանակն աճել է մոտավորապես 1,3 հազարով, սակայն բացարձակ թվերով փոքր է մնում (8,7 հազարից մի փոքր պակաս)։

Ինչ վերաբերում է թռչնի գլխաքանակին, ապա այն աճել է թռչնաֆաբրիկաներում, սակայն ֆերմերային տնտեսություններում զգալի նվազել է (մոտավորապես 1.45-ից մինչև 1.3 մլն, այսինքն` 150 հազար գլխով)։

Գյուղատնտեսական հաշվառումը հայկական իրողության մեջ միշտ չէ, որ շատ ճշգրիտ է, քանի որ հանրապետությունում դեռ լիովին չի ներդրվել գյուղատնտեսական կենդանիների և հողերի հաշվառման հստակ համակարգ։

Վերջերս հայտնել էինք, որ վերջին տարիներին Հայաստանից խոշոր եղջերավոր անասուններ են սկսել ակտիվորեն արտահանել Իրաքյան Քրդստան՝ ընդ որում, արտահանման համար քվոտաներ չեն սահմանվում` երկրի պարենային անվտանգության շահերից ելնելով։

Հավելենք, որ Հայաստանում տավարի մսի ինքնաբավությունը մոտ 85% է։ Ինչ վերաբերում է կաթին, ապա դրա արտադրությունը չի նվազում։ Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության դեպարտամենտի փորձագետ Աշոտ Հովհաննիսյանը, կովերի գլխաքանակը փոքր-ինչ նվազել է, սակայն ավելի շատ են սկսել գնել մթերատու ցեղատեսակները։

Leave a comment