ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք նախընտրական իրավիճակի, պատերազմով սպառնալու, կուկուռուզ-պեռաշկի քարոզարշավի եւ առհասարակ մեր պետության առաջ կանգնած վտանգների մասին…
Պարոն Հարությունյանն այն քիչ մարդկանցից է, որ շատ լավ տիրապետում է Հայաստանի կոմունիկացիաների թեմային, նա խմբագրություն էր եկել Հայաստանի տրանսպորտային քարտեզով եւ մանրակրկիտ բացատրում էր, թե ինչ է Թրիփը եւ ինչ է այն մեզ տալու: Բայց ՀՀ նախկին վարչապետը հատկապես զարմացած էր սրանց` պետությունը կառավարելու կամայականությունների եւ պետական բյուջեն ծախսելու ցինիզմի վրա, խոսում էր այն մասին, թե ինչպե՞ս կարող է վարչապետն ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ թոշակները 10 հազարով բարձրացնում եմ` առանց օրենքի, առանց կառավարության որոշման…
