Մբապեն ցուցադրել է բասկետբոլի ունակությունները և դիմել NBA-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Բասկետբոլի ազգային ասոցիացիային (NBA) հումորային ձևով առաջարկել է մի քանի օրով պայմանագիր կնքել իր հետ։

Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում 27-ամյա ֆուտբոլիստը հանդերձարանում գնդակը նետում է աղբամանի մեջ։

«10-օրյա պայմանագի՞ր»,- տեսանյութում ասել է Մբապեն՝ նշելով  NBA-ի պաշտոնական էջը։ NBA-ի մամուլի ծառայությունը սոցցանցերում կիսվել է այդ տեսանյութով՝ կատարելով հետևյալ գրառումը․ «Ok, Մբապե»։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ֆրանսիացիներն ընկերական խաղում 2։1 հաշվով հաղթել էին Բրազիլիայի հավաքականին, իսկ 3 օր անց 3։1 հաշվով ուժեղ էին գտնվել Կոլումբիայի հավաքականից։

Leave a comment