Եկեղեցում միջադեպի գործով անցնող 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը


Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:


Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։


Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:


Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:


 


Վարչապետը բոլորին հանդարտեցրել և հորդորել է մնալ տեղում:

Դիտումների քանակ106

Leave a comment