Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2027-2029թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների նախարարության 2027 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:
Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. ապրիլի 13-ը ներառյալ, anahit_arakelyan@minfin.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):