2026թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7.4%-ով, իսկ 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ ցուցանիշն ավելացել է 7.2%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 17․2%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 20.5%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 7.2%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7.1%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4․1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 9․3%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 12․6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 7․3%-ով:
Աննա Այվազյան