Մահալաթում առնվազն 11 մարդ է զոհվել բնակելի շենքերին հասցված հարվածի հետևանքով. Tasnim

Բաժանորդագրվել

Զոհվածների թվում կան երկու կին և երեք երեխա, ևս 15 մարդ վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առնվազն 11 բնակիչ է զոհվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Մահալաթ քաղաքի բնակելի շենքերին հասցված իսրայելա-ամերիկյան հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Մերքեզի նահանգի անվտանգության ծառայության պետի տեղակալին։

Հարվածը հասցվել է նախօրեին՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Հարձակման հետևանքով 4 բնակելի տուն ամբողջությամբ ավերվել է, 4-ը կիսավեր են, ևս 2-ը մասնակի վնասվել են։

Զոհվածների թվում կան երկու կին և երեք երեխա։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Leave a comment