Զատկից առաջ ստուգումներ են ձվի շուկայում․ ո՞ր արտադրողների մոտ են խախտումներ հայտնաբերվել

https://arm.sputniknews.ru/20260331/zatkic-araj-stugumner-en-dzvi-shukajum-vor-artadrvoghneri-mvot-en-khakhtumner-hajtnabervel-100425741.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_265:0:2996:2048_1920x0_80_0_0_2101294c597fc908e8f6c3c62ab26a6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ձու, հավկիթ, շուկա, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

ձու, հավկիթ, շուկա, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)

Բաժանորդագրվել

ՍԱՏՄ–ից նշել են, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է, և վերահսկողությունը շարունակվելու է։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրվել Արզնու տոհմային թռչնաֆաբրիկայում։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ–ն։

«Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։

Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել ինչպես ձու արտադրող խոշոր ընկերություններում, այնպես էլ վաճառքի խոշոր կետերում՝ իրականացնելով նմուշառում և հսկիչ գնումներ։

«Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)»,– նշել է կառույցը։

ՍԱՏՄ հայտնել է, որ «Արաքս», «Արզնի», «Գնթունիք» ,«ԵԹՖ» ,«Էլիտ» , «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Շիրակ») և «ՈԹՖ» ապրանքնիշերի ձվի կարգերը չեն համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։

Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Կառույցից նշել է, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է։ Վերահսկողությունը շարունակվելու է։

Leave a comment