G7-ի նախարարները պատրաստ են աշխատել էներգետիկ շուկայում կայունության ապահովման ուղղությամբ

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ էներգակիրների շուկայում կայունություն ապահովելու համար: Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ էներգետիկ շուկայի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով», – հայտարարել են նախարարները։

G7 խմբի երկրները կարևորում են «համակարգված միջազգային գործողությունները՝ բացասական հետևանքները մեղմելու և մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար»։

Նախարարները նաև կոչ են արել «երկրներին ձեռնպահ մնալ ածխաջրածինների և դրանց հետ կապված արտադրանքի վրա չհիմնավորված սահմանափակումներ կիրառելուց»։

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 30-ին՝ առցանց ձևաչափով։

Leave a comment