Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ հանդիպումը

Պարույր Հովհաննիսյանը նախագահել է վարկավորման վարկանիշների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ հանդիպումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո տեղի է ունեցել վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպում, որը նախագահել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Տնտսոցխորհի փոխնախագահ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Նիստը համախմբել է անդամ պետությունների, վարկանիշային գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ներդրողների՝ քննարկելու վարկանիշների դերը ֆինանսների հասանելիության, կապիտալի արժեքի և երկրների կայուն զարգացման առաջմղման կարողության ամրապնդման գործում։

Հայաստանը ընդգծել է վարկանիշային մեթոդաբանությունների ճշգրտության, թափանցիկության և երկարաժամկետ պլանավորման մոդելի ամրապնդման կարևորությունը՝ միաժամանակ նվազեցնելով մեխանիկական շեմերի նկատմամբ վարկանիշների ձևավորման կախվածությունը։ Ընդգծվել է բազմաշահառու երկխոսության ամրապնդման, երկրների կարողությունների զարգացման, նորարարական ու զարգացմանն ուղղված մոտեցումների խթանման անհրաժեշտությունը։

Leave a comment