ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Սուրբ Աննա եկեղեցում եղածը զազրելի էր, երեկ Եկեղեցու մեծագույն խորհուրդն էր, մարդիկ աղոթքի էին կանգնած, Փաշինյանը գնաց և քաոս սարքեց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյանը։
«Այդ մարդը դիտումների մոլուցք ունի, իրեն դուր է գալիս քաոսը, երևի շատ է ուրախացել երեկվա պրոցեսից, որ դպրոցականներ են ձերբակալված, նա սիրում է նման բաներ։ Փաշինյանն աշխատում է իր ընտրազանգվածի համար, նման գործողություններով նրանց կոնսոլիդացնում է»,- մեկնաբանեց Մանթաշյանը։
«Սրբազան պայքար» շարժման և կալանավորումների մասին խոսելիս բանախոսը նշեց, որ հարուցված քրեական գործը քարոզչական նպատակով է օգտագործվում, գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, պետք է ցուցմունք տան, երբ ասում են, թե իբր Բագրատ Սրբազանը ահաբեկչության պլան է գրել։
«Մեր գործով ուղիղ մեսիջ տվեցին հանրությանը, որ ով ուզում ես եղիր, բոլորիդ բանտ կգցենք, քանի որ Փաշինյանն է ասել։ Մեր խնդիրը միայն արդարացվելը չէ, ինձ պետք է փաստթուղթ, որ հանցանք չեմ գործել, ես ահաբեկչություն չեմ արել։ Քրգործից պարզ է, որ Բագրատ Սրբազանն ահաբեկչություն չի կազմակերպել, նա անբիծ կյանքով ապրած մարդ է, մեկ տարի փորփրեցին, բիծ չկարողացան գտնել, այս գործը սարքեցին։ Եկեղեցու դեմ արշավից առաջ նրան կալանավորեցին, քանի որ նա հանգիստ չէր նայի, թե ինչպես են Միքայել Սրբազանին ձերբակալում, դրա համար նրան նեյտրալիզացրեցին»,- մեկնաբանեց Մանթաշյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։