Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու

Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 22-ին՝ ժամը 07։23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատներից և Շինուհայրի հենակետից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավել տրանսպորտային միջոցներ:

Օպերատիվ և ինտենսիվ աշխատանքների արդյունքում ժամը 08։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 բեռնատար, 311 մարդատար ավտոմեքենա և 1086 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Տեղանքի առանձնահատկությունից ելնելով՝ փրկարարները մշտապես նշված ավտոճանապարհին իրականացնում են հերթապահություն, հետևում օպերատիվ իրավիճակին և օգնության հասնում այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են արգելափակման մեջ։

Leave a comment