ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Նիկոլը գնաց Եկեղեցի, որ հարամ անի Ծաղկազարդի տոնը, սադրի, նա չի հանգստանում, ժողովրդին ատում է, մուռ հանում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Փաշինյանը Եկեղեցում մարդկանց բրթելով առաջ էր գնում, գիտեր՝ ինչ է լինելու, այնտեղ իր աղանդի անդամները չեն, ուզում էր ստուգեր մարդկանց դիմադրությունը։ Ով նրան դիմադրեց, զորքին ասաց՝ ձերբակալեք, ժամանակին դմփ-դմփ-հու էր անում, խոնարհվում էր մարդկանց առաջ, սա՞ էր քո խոնարհումը», – մեկնաբանեց քաղաքագետը։
Խոսելով ընտրությունների մասին՝ Խաչիկյանը նշեց, որ ողջունում է ընդդիմության դաշինքով մասնակցությունը։ Ըստ նրա՝ այն ուժերը, ովքեր չեն կարողանալու 4 տոկոսի շեմը հաղթահարել, պետք է միավորվեն։
«Ընդդիմությունը զինադադար պետք է հայտարարի, իրար չխանգարեն, հունիսի 8-ից հետո հարցերը պարզեք, եթե Փաշինյանը վերընտրվեց, հետո չբողոքեք»,- հավելեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ