«Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի բողոքը. այս քաղաքական հետապնդումը ևս ձախողվեց». Վահե Եփրիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է. «Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը ՀՀ քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) արդարացված պաշտպանյալիս` Սրբազան շարժման օրերին Սարկավագի փողոցում քաղաքացիական ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը թողնելով անփոփոխ։
     Ի սկզբանե նախաձեռնված այս քաղաքական հետապնդումը եւս ձախողվեց, վարույթն ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով՝ ամրագրվելով դատական բոլոր ատյաններում»:

Leave a comment