Լարային քառյակի տոնական համերգը

Այսօր Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացավ Կապանի մշակույթի կենտրոնի լարային քառյակի համերգը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։

Աշոտ Խաչատրյանի ղեկավարությամբ քառյակն այս անգամ ևս երաժշտասեր հանրությանը ներկայացավ նոր ծրագրով․ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Աստոր Պիացոլլայի և Յոհան Շտրաուսի ստեղծագործությունները։

Հատկանշական էր, որ երեկոյի ընթացքում լարային քառյակի հետ միասին նույն բեմում ելույթ ունեցան նաև Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողները։

Համերգն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը՝ ուղեկցվելով երկարատև և հոտնկայս ծափահարություններով։

Leave a comment