ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 811․8 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 11․16%-ով կամ 102․03 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 44․69%-ով կամ 141․3 մլն դոլարով և կազմել 174․9 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 21․54%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 95․76 մլն դոլար, -23․63% կամ -29․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․8%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 44․5 մլն դոլար, -10․45% կամ -5․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․48%-ը։
Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 44․2 մլն դոլար, +20․89% կամ +7․6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 5․45%-ը։
Հինգերորդ տեղում Իրանին է՝ 43․1 մլն դոլար, +5․01% կամ +2․1 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․31%-ը։
ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 39․7 մլն դոլար, +27․56% կամ +8․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4․89%-ը։
Գերմանիան յոթերորդն է՝ 33․1 մլն դոլար, +52․16% կամ +11․3 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 4․08%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 21․4 մլն դոլար, -10․18% կամ -2․3 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․63%-ը։
Իններորդը Նիդերլանդներն են՝ 15․7 մլն դոլար, +16․81% կամ +2․3 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․94%-ը։
Տասնյակը եզրափակում է Շվեցարիան՝ 12․4 մլն դոլար, +473․89% կամ +10․2 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում ներմուծման 1․52%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 36․88%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 46․75%-ով և կազմել 5․2 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 47․57%-ով և կազմել 5․02 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 4․9%-ով և կազմել 2․1 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2026թ. հունվարին Հայաստան է ներմուծվել 167․9 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -45․3%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 128․6 մլրդ դոլար՝ -20․4%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 41․8 մլն դոլար՝ +2․3%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 39․8 մլն դոլար է՝ -42․4%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 37․7 մլն դոլար՝ +73․4%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 22 մլն դոլար՝ +3․6%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 7․9 մլն դոլար՝ -47․3%:
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 10․5 մլն դոլար՝ +22․8%։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 6 մլն դոլար՝ -22․2%։