Հայաստանի եւ Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջեւ մեկնարկում է համագործակցություն նոր փուլ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) եւ Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Դրա շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բացում է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում, ինչը հնարավորություն կտա իրականացնել արժեթղթերի հաշվառում, պահառություն, ինչպես նաեւ գործարքների սպասարկում եւ կորպորատիվ գործողությունների իրականացում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներ Անի Մակարյանը եւ Շերալի Աբդուջաբորովը՝ նշանավորելով համագործակցության նոր փուլ՝ ուղղված շուկաների միջեւ գործնական ինտեգրմանը եւ ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի՝

•    ապահովել արժեթղթերի անվտանգ պահառություն եւ իրավունքների հաշվառում UzCSD-ում բացված հաշիվների միջոցով,
•    պարզեցնել եւ արդյունավետ դարձնել միջսահմանային գործարքների իրականացումը,
•    ընդլայնել շուկայի մասնակիցների մուտքը դեպի Ուզբեկստանի կապիտալի շուկա,
•    խթանել երկու երկրների միջեւ ներդրումային հոսքերը եւ ֆինանսական համագործակցությունը։

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար նման գործառնական կապերի ստեղծումը կարեւոր քայլ է մեր միջազգային ինտեգրման ռազմավարության շրջանակում։ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացումը Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում թույլ կտա մեր շուկայի մասնակիցներին ավելի հեշտ մուտք գործել նոր շուկաներ եւ օգտվել ընդլայնված ներդրումային հնարավորություններից։ Ուզբեկստանը, որպես ինտենսիվ զարգացող շուկա, մենք տեսնում ենք հնարավորություն հանդիսանալ կամուրջ արեւմտյան եւ միջին արեւելքի կապիտալի ներհոսքի համար։ Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար։ 

Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ մեր գլոբալ եւ տարածաշրջանային գործընկերների/ներդրողների համար։ Ուզբեկստանը, որպես արագ զարգացող շուկա, ունի զգալի ներուժ՝ ներգրավելու Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի կապիտալի հոսքերը։ Միաժամանակ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դիտարկում է իր դերը որպես կամուրջ տարբեր տարածաշրջանների միջեւ՝ այդ թվում նաեւ Ուզբեկստանի համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին համագործակցության պատրաստակամության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ միասնական տեսլականի համար։ Մենք մեծապես կարեւորում ենք մեր ապագա հաջող եւ երկարաժամկետ համագործակցությունը»,- ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը:

Leave a comment