Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ինքնանպատակ չէ։ Կարևորագույն գերակա կարճաժամկետ խնդիր ենք հռչակել այս իշխանությունների փոփոխությունը և հեռացումն իշխանության ղեկից, որովհետև ակնհայտորեն Հայաստանի Հանրապետություն տանում են անդունդից գլորելու ճանապարհով։ Ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Հետևաբար, ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն։ Հակված ենք մասնակցել դաշինքային ձևաչափով, և վերջնական որոշման մասին առաջիկա օրերին կհայտարարենք»,- նշել է նա։

Leave a comment