Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ


Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում կկայանա 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ վեբինար հարցուպատասխան, որի ընթացքում կպարզաբանվեն նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ներկայացված հարցերը։


Վեբինարի բանախոսներն են՝


  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,

  • ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը,

  • ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը,

  • ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը:


Վեբինարի ուղիղ եթերին հնարավոր է հետևել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում։

Դիտումների քանակ1

Leave a comment