Րաֆֆին ու ես հինգ երեխա ունենք, որոշեցինք՝ տասն էլ կարող ենք պահել. Արմինե Հովհաննիսյան

Ամենևին մտադրություն չունեինք կազմակերպություն հիմնել, պարզապես մտածում էինք հինգ երեխա ունենք, կարող ենք տասն էլ պահել։ 24News«Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց «Օրրան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Արմինե Հովհաննիսյանը։

«Ես և Րաֆֆին 26 տարի առաջ սկսեցինք զբաղվել երեխաներով, որոնք անուշադրության էին մատնված և դուրս էին մնացել ընտանեկան հոգատարությունից։ Շատերը հայտնվել էին փողոցում, մուրացկանություն էին անում, և դա մեզ համար չափազանց ցավալի իրողություն էր։ Այդ ամենի մասին մենք կարդացել էինք գրականության մեջ. «գիքորների» պատմությունը, որը մեզ իրական չէր թվում։ Բայց ահա նույն պատկերն էինք տեսնում մեր ժամանակներում։ Եվ հենց դրա համար էլ հիմնադրվեց «Օրրանը»»,– ասաց Հովհաննիսյանը։

Կանանց մեկամսյակի շրջանակում, խոսելով կանանց իրավունքների մասին, տիկին Հովհաննիսյանը նշեց․
«1918-ին Հայաստանը առաջադեմ երկրների թվում էր, որտեղ կանայք ներկայացված էին իշխանությունում։ Այդ ժամանակ աշխարհում ընդամենը 4 երկիր ուներ կին պատգամավոր, և դրանցից մեկը Հայաստանն էր․ դա հայ կինն էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

Leave a comment