Բժիշկներն ասացին՝ վատ է լինելու, բայց ձեռքիս капельница-ն անջատեցի ու վերադարձա փողոց. «Մերիի հարցը»



24News
«Մերիի հարցը» նախագծի այս թողարկման հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։
Դանիելյանը, խոսելով «Սրբազան պայքարի» ձախողման մասին, նշեց, որ ամենամեծ սխալն իրենն է եղել, որովհետև Բագրատ Սրբազանն իրենից կախված ամեն ինչ արել է։

«Ես իմ ներսում համոզված էի, որ քաղաքական դաշտի դերակատարներից ոմանք, գործարարներ, հայտարարություններ պիտի անեին, ինչը պայքարն ավելի կուժեղացներ, բայց չարեցին», – ասաց Դանիելյանը։

ԱԺ պատգամավորը հավելեց նաև, որ «Սրբազան պայքարից» հետո ցանկություն է ունեցել մանդատը վայր դնելու․ դա Արցախի հանձնման գործընթացից հետո ունեցած երկրորդ նման մտադրությունն է եղել։

Մանրամասները` տեսանյութում։

Մերի Մանուկյան

Leave a comment